VIVA BARCA~

Բարսելոնա — Ռեալ … 😀 ասելու կարիք չկա թե այս երկու թիմերի հանդիպումներն ինչ լարված են անցնում… Իմ համար այդ օրը տոն է, Բարսայի հաղթանակի դեպքում` կրկնակի տոն… 🙂 ավարտվեց երկար սպասված հանդիպումը… ու ես տոնում եմ 😀

Առաջին իսկ րոպեներից իր գրոհներով աչքի էր ընկնում Բարսելոնան ու անընդհատ վաստակում անկյունայիններ: Արդյունքը շատ չուշացավ. 10-րդ րոպեին Ինիեստայի դիպուկ փոխանցումը եզրափակեց Չավին` Կասիլիասի գլխավերևով գնդակը հանգիստ ուղարկելով դարպասը: Ռեալը կարծես սթափվեց գոլից հետո: Պատասխան գրոհներից շատերը վտանգավոր հարվածներով էին վերջանում, սակայն Վալդեսն իր տեղում էր: Նույն տեմպը Ռեալին չհաջողվեց երկար պահել: Իսկ ահա 17-րդ րոպեին Դավիթ Վիլյան, շրջանցելով Ս. Ռամոսին, գնդակն ուղարկեց դարպասի կողմը… Վրա հասած Պեդրոն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր… և Նոու Կամպը երկրորդ անգամ թնդաց կատալոնացիների ոգևորությունից: Բարսայի գրոհները շարունակվում էին, և շատ անգամ հաշվի տարբերությունն ավելի կարող էր մեծանալ: Կես ժամ էր անցել խաղի մեկնարկից, երբ խաղացողների նյարդերը տեղի տվեցին. վիճաբանություն ծագեց: Ք. Ռոնալդուն գնդակը Պեպ Գվարդիոլայից վերցնելուց հետո հրեց վերջինիս, ինչը իհարկե առաջացրեց թիմի վրդովմունքը: Առավել իրեն զսպել չկարողացավ Վալդեսը: Երկուսն էլ պատժվեցին դեղին քարտով:

Երկրորդ խաղակեսը նորից սկսվեց Բարսայի գրոհներով: 10 րոպե չանցած Մեսսիի փոխանցումից Վիլյան հեռահար հարվածով խոցեց դարպասը: Շատ սիրուն գոլ էր… Ընդամենը 3 րոպե էր անցել, երբ Վիլյան դարձավ դուբլի հեղինակ` ոչ պակաս գեղեցիկ հարվածով գրավելով դարպասը: 4-0: Ռեալի խաղացողները սկսեցին ավելի կոպիտ խաղալ` նրանցից 6-ն արդեն զգուշվել էին: 76-րդ րոպեին Վիլյային փոխարինեց Բոյան Կրկիչը, ով խաղադաշտ դուրս գալով միանգամից աչքի ընկավ հիանալի գրոհով ու կարող էր խփել 5-րդ գոլը, բայց պաշտպաններին հաջողվեց կասեցնել նրան: Ամբողջ ընթացքում խաղը Բարսայի ձեռքում էր: Ավելացված ժամանակի առաջին րոպեին լուսատախտակներին վառվեց 5-0 հաշիվը: Աչքի ընկավ Ժեֆռենը: Ու նորից Ռեալը իր բարկությունը թաքցնել չկարողացավ: Ռամոսը կոպիտ խաղաց Մեսսիի նկատմամբ, բայց երևում է զայրույթը լրիվ չէր էլ թոթափել, հրեց Պույոլին… Չավիին… Իհարկե շատ տգեղ էր նման պահվածքը, և պատժվեց կարմիր քարտով: Տղանեեեր, պետք է ախր պարտվել իմանալ… 🙂

Իսկ մեր տղեքն ապրեն: Շնորհավոր 😉

Մէ խինդ… մէ ծիծաղ…

Ուուու~~խ, ինչ խաղ էր.. ավելի շուտ ինչ երկրորդ խաղակես էր 😀 Պորտուգալիան լրիվ նախորդ հանդիպման տեղը հանեց…  Խեղճ կորեացիներ… չեմ նախանձում իրանց երկրպագուներին… Բա, որ կորեացիների թիմից չորսը կորել էին, ինչ ասես չմոգոնեցին… էսօր իմացա, որ հայտնաբերել են էտ չորսին :)))))

Ռոնալդուի խաղը շատ հավանեցի, դե գոլի մասին խոսք չկա, շատ սիրուն էր… just wanna watch it again and again… Այ այս խմբի վերջին հանդիպումը- Պորտուգալիա-Բրազիլիա… ինչ է լինելու… անհամբերությամբ սպասում եմ 😉

%d bloggers like this: