Հեռախոսս խելոք չի մնում

Դե զարմանալու չի, որ սենսորային հեռախոսը պիտի զգայուն լինի… 🙂 բայց որ այս աստիճան… ինչ օրերը ցրտեցին, պարզեցի, որ հեռախոսս մրսում է 😛 Ամեն առավոտ էկրանիս լղոզած պատկերներ եմ հայտնաբերում: Ու նորմալ տեսքի չի գա մինչև 5 րոպե գրպանումս չպահեմ 😀 Այ քեզ բան… Իհարկե հեչ լավ նշան չի, խեղճ հեռախոսս աչքիս սենց ջահել-ջիվան մոտենումա կյանքի մայրամուտին:

Falling into memories…

Երևի ամեն տարի այս օրն ինձ պարտադիր կայցելեն անցյալից հուշեր… Իսկ դրանք շատ են…  հուշեր, որ ակամա գլխովս անցնելիս դեմքիս ժպիտ են արթնացնում… ու ներսումս կարոտն է բռնկվում… Իսկ դու չգիտես, որ այդ օրը շատ բան փոխվեց… փոխվեցի ես… փոխվեց ամբողջ աշխարհը: Ամեն ինչ ստացավ նոր իմաստ…  Ծնվեց մի նոր ԵՍ… Մի նոր ես, որ համոզված է` ինքն ավելի ուժեղ է… բայց մեկ է. հիմա, զսպելով կոկորդի ցավը, ամուր կկոցում է աչքերը` արցունքերը բաց չթողնելու համար… Այդ օրը յուրահատուկ նվեր էր քո կողմից, որ դարձավ խորհրդանշական ինձ համար… Իսկ հետո իջավ դատարկություն… մի տխմար զգացողություն, որն առաջին անգամ համտեսեցի քեզ կարոտելուց… մի տխմար զգացողություն, որն արդեն սովորական է դարձել… մի տխմարություն, որի անունը կնքել եմ դատարկ տխրություն… մի դառնություն, որ զարմանալիորեն քաղցրացնում է կյանքս 😦 էէէհ էլի տխուր ստացվեց… չէի ուզում: Այս օրը ես միշտ ժպիտով կհիշեմ! Շնորհակալություն, որ դու կաաաաաս 😉 

Hi-line մի ասա…. մի կրակ ու պատիժ ասա…

Վերջապես մի ժամ տառապանքից հետո հաջողվեց միանալ ինտերնետին… Վերջին օրերը hi-line կարծես համբերությանս բաժակի խորությունը չափելու փորձեր է անում: Նույն պատմությունն էլ երեկ էր, էլի նույն ժամին ինտերնետն անհասանելի էր… անընմեջ redial-ներս արժանանում էին error 651-ին կամ 718-ին: Իսկ եզակի միացումից հինգ րոպե հասցնելով ուրախանալ` նորից բռնում էի connect-ի խրթին ճամփան:

Այսօր, երբ ակնհայտ էր պատմության կրկնությունը, որոշեցի դիմել օպերատորի օգնությանը… Պարզվում է hi-line-ում ոչ միայն ինտերնետին միանալն է բարդ գործ, այլ նաև օպերատորին…. Մոտ 4-5 րոպե ստիպված էի լսել Բիլայնի տարատեսակ ծառայությունների գովազդը` օպերատորին միանալու կոճակը հայտնաբերելու համար: 8 րոպե միօրինակ երաժշտություն ունկնդրելուց հետո լսեցի բարեհամբյուր “… Բիլայն, բարև Ձեզ”-ը: Խնդիրս ներկայացրի ու ինձ խնդրեցին մնալ գծում… մինչև կմիացնեն մասնագետին: Երևի վերջինս բավականին զբաղված էր… որովհետև պատասխանին ստիպված էի սպասել ևս 13 րոպե (ի դեպ այս ողջ ընթացքում չեմ դադարում redial սեղմել): Մասնագետի հրահանգներին հետևելով վերջապես կապը հաստատվեց… շնորհակալություն հայտնեցի ու անջատեցի հեռախոսը` անմիջապես բացելով բրաուզերը… 4 վայրկյան… չեմ չափազանցնում… նույնիսկ էջը չհասցրեց բեռնավորվել… ու կապը գնաց…. (“…. դե եկ վարդապետ ու մի խենթացիր….”): Մի ձեռքով նորից միանալու հուսահատ փորձեր եմ անում, մյուսով հավաքում hi-line-ի համարը… բայց նորից այդքան սպասելու մտքից (այստեղ են ասել) ֆազերսսս քցում են 😦 Փառք աստծո… այս անգամ կապը ավելի շուտ միացավ, քան օպերատորը կպատասխաներ… Ինչով եմ արժանացել էս պատժին… բարեխիղճ սպառող եմ, ժամանակին միշտ վճարումներն անում եմ, դեռ մի տարվա էլ պայմանագիր ունեմ (որի համար արդեն սկսում եմ փոշմանել) …

P.S. hi-line կապը գովազդող Արամ MP3-ի ուրախ ժպիտը ինձ վստահեցնում է, որ նա հաստատ այս կապից չի օգտվում …. 🙂 իսկ քաղաքի տարբեր վայրերում փակցված այս պաստառի նման աղավաղումները վկայում են, որ hi-line-ը շատերի նյարդերն է սղոցել, կամ էլ երևի Արամի ժպիտը հեգնանքի են նմանեցրել….

%d bloggers like this: