45 հորիզոնականով բարձր

 


Հայաստան-Սլովակիա հանդիպումից

 

Այսօր Ֆիֆան հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Մեր հավաքականը զբաղեցնում է 60-րդ տեղը…  Մեր հավաքականի պատմության մեջ սա լավագույն արդյունքն է!! Մինչ այս զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը եղել է 78-ը` 2008թ-ին 😀 Անցած ամսվա համեմատ մենք բարձրացել ենք 45 հորիզոնականով… Այս ցուցանիշին թերևս պարտական ենք վերջին երկու խոշոր հաղթանակներով: Եվրո-2012 ընտրական փուլում մեր մրցակիցները հետևյալ տեղերում են.

10 — Ռուսաստան

20 —  Սլովակիա

32 —  Իռլանդիա

70 — Մակեդոնիա

202 — Անդորրա… վերջինս ընդ որում վաստակել է ընդամենը 2 միավոր 😛

Աղյուսակը գլխավորում է Իսպանիան 😉 իսկ երկրորդ ու երրորդ տեղերը` համապատասխանաբար` Հոլանդիան և Բրազիլիան:

Ջաաաաաաաաաաաաաաան

Այսօր մեր հավաքականը ուժերը չափեց  Անդորրայի հավաքականի հետ …. մեր թիմից կարգով բավական բարձր Սլովակիային ջախջախելուց հետո, բոլորը հաղթանակ էին սպասում նաև վարկանիշային աղյուսակում մեզանից 100 հորիզոնականով ցածր Անդորրայի նկատմամբ: 😀 էստեղ մի հատ բաաաաարձր ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ: Սենց գերագույն հաճույք մերոնց խաղից մեկ էլ ուրբաթ օրն եմ ստացել 😛 ՀԱ-ՅԱ-ՍՏԱԱԱԱԱՆ: Կրեցինք…. էլի կրեցինք ժողովուրդ: Ավելի խոշոր` 4-0 հաշվով: Դաժան աշխատանքիս պատճառով առաջին խաղակեսը բաց թողեցի, տուն հասա ընդմիջմանը: Ավետաբերս ապերիկս էր… բանակից :Դ “3-0 հաղթում ենք… “…. ականջներիս չէի հավատում: Հիմա լցված եմ լիքը “ՈՒՌԱԱԱԱ”-ներով: Խաղի մասին էլ չգրեմ.. դժվար մեկը բաց թողած լինի հանդիպումը… մեր հավաքականը արդեն 7 միավոր ունի… և խմբում առաջատարն է!!! Առաջնության մյուս հանդիպումը արդեն մյուս տարի կլինի… լիահույս սպասենք մարտ ամսին 🙂

ԿՐԵՑԻՆՔ!!!!

Ապրեն մեր տղեքը 😀  Եվրո 2012 ընտրական փուլում մենք առաջին հաղթանակը տարանք…  Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ խաղի ֆավորիտ համարվող և խմբի առաջատար Սլովակիայի հավաքանի նկատմամբ: Հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը` 23-րդ րոպեին մեն մենակ դուրս գալով դարպասապահի առաջ: Ուրախությունս 15 րոպե էլ չտևեց, երբ սլովակները հաշիվը հավասարեցրին…   Երկրորդ խաղակեսի սկզբին Մանուչարյանի գրոհը ավարտին հասցրեց Գևորգ Ղազարյանը: 😀 Դե իսկ 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի անչափ գեղեցիկ հարվածը փշրեց սլովակների միավոր վաստակելու հույսերը: Հենոն դիպուկ հարվածով մրցակցի 4 պաշտպանների միջով գնդակն ուղարկեց Մուխայի պաշտպանած դարպասը… Շնորհավորում եմ հայեեեր… Շատ սպասված ու քաղցր հաղթանակ էր !!!

%d bloggers like this: