Տպավորիչ էր

Եղբորս հորդորով վերջապես դիտեցի “Law abiding citizen” ֆիլմը 🙂 անխոս շատ հավանեցի… հենց առաջին պահից` հայտնաբերելով, որ գլխավոր դերերից մեկում սիրածս դերասանն է. Ջերարդ Բատլերը: Դե իհարկե շատ եմ ուզում պատմել ֆիլմը, բայց հետաքրքրությունը չկոտրելու համար տենց բան չեմ անի 😉 Սյուժեն միանգամից տանում է իր հետ, չես հասցնի ձանձրանալ ամբողջ ընթացքում, ավարտն էլ բավական անկանխատեսելի է… Ամեն դեպքում չնկատեցի էլ ոնց դրական թվացող կերպարը հանկարծակի վերածվեց ֆիլմի ՎԱՏ տղայի: Մի խոսքով չփոշմանեցի դանդաղաշարժ ու պարբերաբար ընդհատվող ինտերնետիս ձեռքը տառապելով ժամանակն անցկացնելու համար 😀  Լավն էր

Լացացրեց ինձ ամբողջ գիշեր…

Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել… Տարբեր ժանրեր եմ նախընտրում. կոմեդիա, սարսափ, ֆենտեզի, դետեկտիվ…. իսկ ռոմանտիկայի հանդեպ հակում բոլորովին վերջերս եմ նկատում ^_^ ….

“P.S. I love you” ….  երևի այն եզակի ֆիլմերից է, որ առանց կամ ու կացի բոլոր ընկերներիս խորհուրդ կտամ դիտել…Երեկ երեք ժամմ սպասեցի իննետում որ բաֆֆեր լինի ու ժամը 2-ից սկսեցի դիտումս …. Ամբողջ գիշեր էս ֆիլմն ինձ լացացրեց, էսքան տխրություն, որ կարող է մատուցվել հումորով… Իսկ արդյունքում այսօր ուռած աչքերով էի ամբողջ օրը 🙂

%d bloggers like this: