Hi-line չլոցին

Շուրջ մեկ ամիս է գովազդներից Արամ MP3-ին ուրախությամբ մեզ է տեղեկացնում,  որ hi-line ինտերնետն այժմ կրկնակի արագ է: Իրոք շատ ուրախալի լուր ինձ նման բաժանորդների համար, ովքեր ինտերնետում մեծամասամբ ֆիլմեր են դիտում և ոչ միայն… Նախկինում 256kb արագությամբ կապս որակով չէր փայլում, բայց օգոստոսի վերջից անասելի վատթարացավ` լավանալու փոխարեն: ՄԵկ ամիս տառապում էի` րոպեն մեկ connect/disconnect անելով. լինում էր ինտերնետս անջատվում էր միանալուց 5 վրկ անց… անհնար է փոխանցել պահի նյարդայնությունը: Ամբողջ ամսվա ընթացքում 3 անգամ է եղել, որ ամենաերկար անընդհատ ինտերնետն ունեցել եմ 30 րոպե: Երևի Beeline օպերատորներն արդեն ձայնս անգիր էին արել, չգիտեմ էլ օրական քանի անգամ եմ նրանց անհանգստացրել… Բողոքս գրանցում էին ու մասնագետ ուղարկում: Վերջինս 2 անգամ է այցելել. երկուսն էլ ալկոհոլային բուրմունքով և դեմքի այնպիսի արտահայտությամբ կարծես (տատիս խոսքերով) իր թանին թթու են ասել: Առաջին այցի ժամանակ պարոնը (անունն ամեն դեպքում չեմ ուզում նշել) դժկամությամբ ստուգեց գծերը` արանքներում չմոռանալով փնթփնթալ, թե իրեն իզուր հասցրին այստեղ… ու հայտարարեց` ամեն ինչ մաքուր է. խնդիրը մոդեմն է: Հաջորդ իսկ առավոտ մոդեմը տարա մոտակա սպասարկման կետ. այստեղ էլ հաստատվեց, որ ամեն ինչ կարգին է: Ու նորից մեր տուն ուղարկեցին դժգոհ մասնագետին, որը նոր բան անել չէր պատրաստվում, հիմա էլ հորդորում էր “կամպյուտերշիկ” կանչել` համակարգիչը ստուգելու համար: Համոզեցինք, որ այս անգամ գիծը ստուգի ոչ թե մինչև պատի բաժանման տուփը, այլ մինչև մոդեմ և հեռախոս: Ահա թե որտեղ էր թաղված շան գլուխը :D… Ատեեսը հաղորդեց` գիծը մաքուր չէ!

Ինչ է հնարավոր չէր հենց սկզբից ստուգել գիծը մինչև վերջ? Չէ որ մեկ ամսվա չլոցիի փոխարեն` խնդիրը լուծվեց 5 րոպեում` հաղորդալարը փոխելով… Ինչու մասնագետն իր տեղում չէր?

Facebook-ը առաջին տեղում է…

Google ընկերությունը հրապարակել է 1000 ամենաշատ այցելուներ ունեցող ինտերնետ ռեսուրսների վարկանշային աղյուսակը, ընդ որում Google-ն այդ ցանկում ներառված չէ։ Առաջին տեղում Facebook-ն է, ապա Yahoo!-ն և Live.com-ը։ Ռուսական կայքերից ամենաբարձր հորիզոնականում է Yandex որոնողական կայքը, դրան հաջորդում է Mail.ru-ն, իսկ ահա ռունետի խոշոր սոցիալական “ВКонтакте” ցանցը զբաղեցնում է 81–րդ տեղը, իսկ Oдноклассники սոցիալական ցանցը 118–րդն է:

%d bloggers like this: