Էլի search


Արդեն սովոր եմ, որ բլոգիս Top search-ը շարադրություններն են 😀 Չենք սիրում էլի ստեղծագործել:  Վերջին մի քանի օրը բլոգիս վիճակագրությունը ինձ մենակ մի բան ա հուշում, որ մեր դպրոցներից մեկում ամենայն հավանականությամբ շարադրությունների մրցույթա հայտարարվել “Հավատում եմ քեզ զինվոր” վերնագրով:

Դժվար թե մի մարդ լինի էսքան ման եկողը, ախր էս երեխեքը չեն վախենում, որ էս տեմպերով հնարավորա ներկայացված աշխատանքների 50 %-ը նույնը լինի? Ինչի ուսուցիչներն ինտերնետից օգտվել չգիտեն? 😀 Նույնիսկ նամակ էի ստացել` էտ թեմայով գրել, ժամանակի խնդիրը չլիներ, երևի կգրեի: Նայում եմ ու ծիծաղս գալիսա, բայց հեչ ծիծաղելի չի, ինչ ալարկոտ ենք դարձել 😦

Հ.Գ. Սա գրելուց հետո մի հատ էլ ես search արեցի… 😀 փաստորեն ենթադրություններս ճիշտ էին…

Հայոց բանակի տոնի շրջանակներում Ա. Պ. Չեխովի անվան համար 55 դպրոցում կհայտարարվի նամակ-շարադրության մրցույթ «Հավատում եմ քեզ զինվոր» խորագրով։

Advertisements

Search, search մինչև վերջ

Ինչ-որ մեկը կպած շարադրություններա ման գալիս 😀 Փաստորեն ինտերնետից միայն ռեֆերատներ ու կուրսայինները չեն քաշում 😛

%d bloggers like this: