էս ամիսն ինչ արագ թռավ…

 

 

Տեսնես էս հրաշքին ով տուն կտանի...

 

Բա… հասանք եզրափակիչ 🙂 Խմբային փուլում մի քիչ զարմացնող, տեղ-տեղ էլ հիասթափեցնող խաղը վերջին հանդիպումներում լրիվ վերափոխվեց: Ի սկզբանե 2 թիմի էի երկրպագում.. ու ինչ երջանկություն… երկուսն էլ եզրափակիչում են… 😀 անհամբերությամբ եմ սպասում կիրակի օրվան. Հոլանդիա -Իսպանիա!! Չգիտեմ էլ ում հաղթանակից ավելի կուրախանամ` ես արդեն հաղթել եմ:

Advertisements

Մէ խինդ… մէ ծիծաղ…

Ուուու~~խ, ինչ խաղ էր.. ավելի շուտ ինչ երկրորդ խաղակես էր 😀 Պորտուգալիան լրիվ նախորդ հանդիպման տեղը հանեց…  Խեղճ կորեացիներ… չեմ նախանձում իրանց երկրպագուներին… Բա, որ կորեացիների թիմից չորսը կորել էին, ինչ ասես չմոգոնեցին… էսօր իմացա, որ հայտնաբերել են էտ չորսին :)))))

Ռոնալդուի խաղը շատ հավանեցի, դե գոլի մասին խոսք չկա, շատ սիրուն էր… just wanna watch it again and again… Այ այս խմբի վերջին հանդիպումը- Պորտուգալիա-Բրազիլիա… ինչ է լինելու… անհամբերությամբ սպասում եմ 😉

Սյուրպրիզ… :((

Էնքան տխրեցի, զոռով եմ փոստ անում, բայց հիասթափությունս էլ եմ ուզում կիսել 😦 Իսպանիան.. Եվրոպայի գործող չեմպիոնը պարտվեց Շվեյցարիային… Դինամիկ խաղ ու անսպասելի գոլ: Իսպանիան ուներ թե’ տարածքային առավելություն, ավելի շատ էր տիրում գնդակին… մինչդեռ շվեյցարացիները հաճախակի խախտում էին կանոնները` չորս խաղացող դեղին քարտ ստացավ, բացի այդ, իսպանացիների կատարած 24 հարվածին ի պատասխան շվեյցարացիները ութ հարված կատարեցին, որից ընդամենը 3-ը դարպասին…  Բայց դե վիճակագրությունը մի բան է ասում, իսկ արդյունք այլ է… Բա անկյունայինները… 12 ու 3… Բայց դե Իսպանիայի պաշտպանների սխալը լավ առիթ դարձավ Ֆերնանդեշի համար 3 միավոր բերելու իր թիմին… էէէէհ.. պատկերացնում եմ, որ ես եմ սենց տխրել, բա Իսպանիայում ինչ ա կատարվում…. Մնում է հուսալ, որ խմբային մյուս երկու փուլում կտեսնենք ԻՍՊԱՆԻԱՅԻն, կտեսնենք արդյունավետ խաղ ու կտեսնենք Ֆաբրեգասին… հուսով եմ դել Բոսկեն հաջորդ խաղին ավելի կկարևորի այս ֆուտբոլիստի ունակությունները 🙂

Կեցցե Մայկոնը :)

Գոոոոոոոոոոոոոոլ…….. Վերջապես թթու դեմքս բացվեց… գոոոոոոոոոոոոլ… 55-րդ րոպեին Բրազիլիան առաջ անցավ հաշվի մեջ: Շատ սիրուն գոլ տեսանք… էն էլ պասշտպանի կատարմամբ… լավն էր 🙂  ահահահհա, հիմա էլ ձախ պաշտպանն է գրոհում … Բրազիլիան ոնց որ նոր արթնացավ քնից…

ու նորից գոոոոոոոոոոոլ 😀 Էլանոն որոշեց հետ չմնալ խաղընկերոջից.. ու փոխարինվելուց րոպե առաջ կրկնապատկեց հաշիվը ))))

18 րոպե անց …

89-րդ րոպեին կորեցիներից հաշիվը կրճատեց Չու Յուն Նամը: Այնուամենայնիվ խաղն ավարտվեց Բրազիլիայի հաղթանակով, ու վերջինս խմբում ստանձնեց առաջատարի հորիզոնականը:

Մի տեսակ տխուր առաջնություն :(

Այս տարվա ֆուտբոլային տոնը տոն չի հիշեցնում 😦 չկան գոլեր, չկա դիտարժան խաղ… ու ֆուտբոլի պատմության մեջ 2010թ. առաջնությունը կմտնի թերևս այս առանձնահատկություններով ու իհարկե “գեղահունչ” վուվուզելաներով… երևի գոլազուրկ ֆուտբոլի հիմնական մեղքը կվերագրվի վուվուզելաների անտանելի աղմուկին: F խմբի առաջին երկու հանդիպումները գրանցեցին 1-1, ոչ ոքիով ավարտվեց և Կոտ դիՎուար — Պորտուգալիա հանդիպումը, զարմանալի է, որ յուրաքանչյուրն իր կազմում ունենալով Դիդիե Դրոգբայի, Ք. Ռոնալդուի պես հարձակվող, գոլ միևնույնն է չտեսանք: Ամբողջ օրը տրամադրված սպասում ես… վերջում հիասթափեցնող ֆուտբոլի ականատես լինում… տխուրա ! Բրազիլիա — Հս. Կորեա խաղում նույնպես ոնց երևումա փոփոխություններ չեն սպասվում… արդեն երկրոդ խաղակեսը մեկնարկեց, իսկ հաշիվը դեռ բացված չի… Խմբային առաջին հանդիպումները վաղը նոր կավարտվեն, դեռ չենք տեսել Իսպանիային… սպասելիքներս մեծ են….

Իտալացիներին չեմ սիրում…

Մեկա չեմ սիրում էլի Իտալիայի հավաքականին, չգիտեմ ինչի, անբացատրելի անտի պատյա եմ զգում ես թիմի հանդեպ.. 2006-ի առաջնության եզրափակիչից… :/ ոնց ուրախացրեց ինձ Ալկարասի խփած գնդակը, բայց Դանիելե դե Ռոսսին չթողեց շատ ուրախանամ … Թիմերը 1-1 հաշվով բաժանվեցին…

Սենց բաներ…

էս առաջնությունում երկու թիմի եմ երկրպագում, Հոլանդիա ու Իսպանիա: Ոչ մի խաղ բաց չէի թողել… հերթը հասավ Հոլանդիս… ու ես պիտի գործի լինեի… իսկ շեֆս բնականաբար TV-ով սենյակի դուռը պիտի փակեր գնար ու ես մնայի առանց ֆուտբոլ 😦 Վիվասելն էլ լավ գիտի հա, ինչ ա անում, առաջնության մեկնարկից ընդամենը օրեր առաջ բջջային հեռուստատեսությունը դարձրեց վճարովի… Մի խոսքով` ես էի ու FIFA-ի live update-ները  … Բայց դե կարևորը հաղթեցիիիինք… ուխ 😉 միգուցե դաժան հնչի, բայց հակառակորդ թիմի հեղինակած ինքնագոլերը շատ եմ սիրում :ՃՃ Իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Կայտը գոլ խփելով` դանիացիներին զրկեց ոչ ոքիի հույսից …

Մյուս հանդիպման` Ճապոնիա — Կամերունի ժամանակ, արդեն մյուս աշխատավայրում էի, TV-օվ օֆիս, բայց հարամ էր դրա ցույց տալը… էտ ինչ խշշոց … թշշոց… մթոմ վուվուզելաները քիչ էին 😦 բայց դե Հոնդայի միակ ու աննման գոլը տեսա…

Գերմանիան Ավստրալիային “ցույց տվեց” …

Վերջապե~~ս, վերջապես գոլառատ ֆուտբոլի ականատես եղանք…

8-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո Լուկաս Պոդոլսկին հիանալի գոլ խփեց: 26-րդ րոպեին փայլուն խաղով աչքի ընկավ Միրոսլավ Քլոզեն` գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով Ավստրալիայի դարպասը…  Երկրոդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց կարմիր քարտ ստացավ ավստրալիացի Թիմ Կեհիլը` ավելի ծանր վիճակի մեջ դնելով թիմակիցներին: 68-րդ րոպեին, Պոդոլսկու փոխանցումով, Թոմաս Մյուլլերը ամրապնդեց Գերմանիայի դիրքերը: Իսկ փոխարինման ելած Կակաուն, խաղադաշտում ընդամենը երկու րոպե անցկացնելով հաշիվը դարձրեց 4-0:

Գերմանիան հիանալի խաղ ցուցադրեց` խոշոր հաշվով ջախջախելով Ավստրալիայի հավաքականին: Այ սա դիտարժան ֆուտբոլ էր 😉 Այսպիսով Գերմանիան շրջանցեց ժամեր առաջ հաղթանակ տարած Գանային և խմբում առաջատարն է:

Հերթական անակնկալը…

Սերբիա — Գանա խաղում բուքմեյքերները հավակնությունը տալիս էին Սերբիայի հաղթանակին:  Հանդիպումն ուղեկցվում էր փոխեփոխ գրոհներով: Առաջին խաղակեսն ավարտվեց 0-0 ու թվում էր թե այս հաշիվը կպահպանվի մինչև խաղի վերջ… սակայն անզգույշ գործեց Սերբիայի կիսապաշտպան Զդրավկո Կուզմանովիչը` 83-րդ րոպեին ձեռքով խաղալով սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որն էլ փայլուն իրացրեց Ասամոա Գյանը` խոցելով Վլադիմիր Ստոյկովիչի պաշտպանած դարպասի կենտրոնը: Սերբերին հաշիվը հավասարեցնել այդպես էլ չհաջողվեց (( Վերջում կուզեի Կարեն Գիլոյանի խոսքը “retweet” անել. “Մաղթում եմ ձեզ գոլառատ ֆուտբոլ”… 😉

Սլովենյան դարձավ C խմբի առաջատար…

Քիչ առաջ Սլովենիան առավելության հասավ Ալժիրի հավաքականի նկատմամբ` 79-րդ րոպեին Ռոբերտ Կորենի խփած գնդակի շնորհիվ… Նորից գոլառատ խաղ տեսնելու ակնկալիքները չարդարացան: Այս գոլն էլ բավականին անսպասելի էր… Ալժիրի դարպասապահը կարելի է ասել կրկնեց Անգլիայի դարպասապահ Ռոբերտ Գրինի երեկվա սխալը` ձեռքից բաց թողնելով գնդակը:

%d bloggers like this: