“Առանց թռիչքի կյանքը գին չունի…”

Անգիրներ անել չեմ սիրել, ընդհանրապես միշտ գրականությունից արձակն եմ սիրել, բանաստեղծությունները շատ չէին ձգում: Ավետիք Իսահակյանի այս բանաստեղծությունը միակն է, որ պարտադիր սովորելու ցանկում չկար, իսկ ես սովորեցի, կարծես սիրահարվեցի այս տողերին… կամ էլ պարզապես նույն արժեքներն էին, ինչ ինձ համար է կարևոր 🙂 մինչև հիմա անգիր եմ հիշում ամեն տողը.
***********************************************************

Կյանքից թանկ բանը

 

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

 

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

 

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

 

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

 

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

 

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Ավետիք Իսահակյան

Մանրամասները anulikk
I always try to be positive

6 Responses to “Առանց թռիչքի կյանքը գին չունի…”

  1. Gohar says:

    Ապրես իմ աղջիկ, հասկացա, որ քեզ ճիշտ են դաստիարակել….

  2. muk:* says:

    mukikkkkkkk lavner aprressssssssssssssssss

  3. MILENA says:

    im angirna sosvrum em

  4. MILENA says:

    mi ban kareli e xndrel?

Թողնել մեկնաբանություն