Sometimes you meet important strangers, isn’t it…?

…who leave painful incompleteness after they gone

It happens, isn’t it? Suddenly from nowhere one fall into your life – straight in the depth of heart. And he becomes the reason for you to shine or frown; becomes required; becomes an important stranger…

Sun starts rise up and go down with the thoughts of him, a pleasant addiction that blows your mind 24 hours a day, flying mood for some unknown time, during which you don’t even notice how you estrange from the ex-important ones. But you don’t care! At all! Cause you are happy with every single cell of your body, cause you don’t need more…

And when you stuck in the middle of “dream-reality” crossroad, he lapsed, vanished — leaving after him equally important emptiness, accumulating bitterness. So, come on, keep smiling, when inside you can feel only painful incompleteness…

What I am saying is — let this not happen anymore -_-

Անհասցե

Նկատել եմ, ամեն անգամ կոմպից պոկվելուց էս տրամադրությամբ եմ լցվում =( չգիտեմ, ինտերնետնա մեղավոր, թե դու… (մռայլ դեմքով սմայլիկ): Ու միշտ սենց լինումա, երբ էտ օրը չենք շփվում, էն սենց զոռով որ ձեռից բռնած քաշում, տուն են տանում, իսկ քո հայացքը դեռ ճամփինա, սպասում ես… ու հենց անջատվում ես, քեզ թվումա, հեսա ինքը կմտնի 😦 Անկապ թափառում էի բլոգումս, պարզվումա ահագին տեղ ես զբաղեցնում էստեղ… տեսնես գիտես ? Էլ չեմ ուզում սենց շարունակվի, մռայլ տողերիցս կարդացի ու հասկացա, որ զգացմունքս վաղուց կոմայի մեջա, ու ես արհեստական իրան սնուցում եմ… մինչդեռ ինքը մեռնելա ուզում ! ու ոնց կինոներում են ասում` отпусти… так будет лучше :/

Ուֆ չեմ կարա, չեմ ուզում, բայց ատպուսկայու….

Էլի շեղվեցի

Էլի քննություն… նախապատրաստվել… կենտրոնանալ…

Թղթերս փռել, կարդում եմ, կարդում ու կեսից հայտնաբերում, որ էլի շեղվել եմ… կարդացածիցս ոչինչ չեմ հիշում: Կենտրոնանալ! Չէ… չի ստացվում…

Ու թույլ եմ տալիս ինձ Քեզ կարոտել… ժպտալ… երազել մի քիչ… հետո էլ տխրել ու հիմարություններով ապարդյուն փորձել միտքս մոլորել…

Ու նորից… նորից համոզվել վերջում, որ վաղուց ինքս մոլորվել եմ քո լաբիրինթոսում:

Ու~ֆ էս ինչ եմ գրում: Կենտրոնանալ … Պարապել… !

Տրամադրություն

Evanescene-ի երգերը հազվադեպ եմ լսում, youtube-յան պատահական ընտրված playlist-ում ես երգն էր… Մի պահ բառերը նենց հարազատ թվացին… Իսկը ես պահի հոգեվիճակիս համահունչ… 😦 երբ գրելու ցանկություն չունես ու մեկը ականջիդ է շշնջում կարծես քո ներսից ((

Evanescence — My Immortal

I’m so tired of being here
Suppressed by all my childish fears
And if you have to leave
I wish that you would just leave
‘Cause your presence still lingers here
And it won’t leave me alone Read more of this post

Աշնանային…

Արդեն ցրտել էր. առավոտյան առանց պիջակի դուրս գալ էլ հնարավոր չէր, չնայած ցերեկը աշնան արևը հալացնում էր ծակող ցուրտը: Այգում ծառերը դեղնին էին տվել. արևագույն էր…

Ձեռքերս առավ ափի մեջ.

-Ինչ սառն ես…

Գլուխս հենել էի կրծքին ու լսում սրտխփոցի մեղեդին…

-Քո կողքին սիրտս մոռանում է արյուն շրջանառելու իր ֆունկցիան…  դրանից է…

-Մոռանում է գլխավոր ֆունկցիա՞ն,- քմծիծաղով,- էլ ոնց ես…  ,- չշարունակեց, երևի մտքին էր ասել ապրում… շնչում… չգիտեմ: Մեկ-մեկ մտքերը կարդալ չեմ կարողանում… մեկ-մեկ շատ խառն է մտածում, դրանից է…

Գլուխս թափահարեցի.

-էտ անհնար է. գլխավոր ֆունկցիան քեզ սիրելն է…

Ավելի ամուր գրկեց: Գլուխս կախ էր, բայց լսում էի. ժպտում էր… առանց աչքերս բարձրացնելու տեսնում էի թեք ժպիտը… այդ անդիմադրելի գեղեցիկ ժպիտը…

Ուղղվեցի. հայացքով բռնեցի աչքերն ու ուշացումով պատասխան ժպտացի:

Ձեռքերս, որ սառույցի կտորների պես հալվել էին նրա ջերմությունից, մոտեցրեց շուրթերին.

-Գժուկս…

Տխուրա չէ?

Էսօրը էն օրերից մեկնա, երբ ամեն ինչ քեզ ա հիշեցնում, լսածս ամեն երգը, տեսածս ֆիլմը ինչ-որ կերպ քո հետ ա կապվում… Ատում եմ էս օրերը, որ միշտ հիշեցնում են այն, ինչ իմը չի…  Ինչ էլ որ անես, կամ ասես ինձ… մեկ է, չգիտես ինչու սպասում եմ քեզ…. Տխուրա չէ?

Ծանր է հաջողություն ասել մեկին ում չես ուզում բաց թողնել… բայց ավելի ծանր է խնդրել մնալ, երբ չեն ուզում… Երբեմն ուղղակի պիտի գլուխդ բարձր պահես, սրբես արցունքերդ ու հաջողություն ասել կարողանաս: