Եսիմ է :(

Ու մի տեսակ սկսում ես քեզ չհասկացված զգալ, օտարանում ես անիմաստ… Դառնում ես հեռվից դիտող մի երրորդ աչք ու անկապ ենթադրություններ ես օդից բռնում: Ու տենց հետ-հետ էնքան ես գնում մինչև ինքը գալիս ու քեզ մեջքից գրկումա. ինքը` մենակությունը… իրա պինդ, չոր, բայց չգիտես ինչի փափուկ թվացող ձեռներով: Ու չես զգում. չես կարողանում ազատվել, թե չես ուզում…  Ինքդ քեզ համար դառնում հանելուկ ու չես հասկանում, ուզածդ ինչ էր… Ու էլի էն հիմար մտքերն են սկսում գրոհել, բայց դե փախնել չես կարող, ինքը պինդա քեզ գրկել. ինքը` մենակությունը:

Ու երևի միշտ սենց լինումա, երբ օրվա վերջում անիմաստ սպասելիքներդ փշուր-փշուր են լինում… Ամեն ինչ մի տեսակ մշուշոտա երևում, միայն երեք բառ գլխումս պար են բռնել. անկաշկանդ, ազատ, խելառ… Ու~ֆ, չեմ հավատում, որ ասում եմ, բայց անձրև եմ ուզում… մի նոր մաքուր էջ, ամեն ինչ սկզբից սկսելու մի շանս: Ու շուն եմ ուզում, որ սենց ժամանակ գա գիրկս նստի ու պինդ փաթաթվեմ իրան, անունը կամաց շշնջամ, ինքը կլսի անպայման:

Ոնց եմ զզվում ես անձրևից 😦

Հիմար խաղալիքներ

Մեկ-մեկ խելքիս հիմար մտքերի հետ խաղալիս եմ բռնացնում: Սկսում եմ ջղայնանալ` ախր մի քիչ անունիդ համապատասխանի էլի… Իսկույն դեն է նետում հիմար մտքերն ու լայն բացած աչուկներով ինձ նայում: Պատկերացնում եմ, որ երկար թարթիչներ ունենար, սկսելու էր արագ-արագ թարթել: Էս հայացքին չէի դիմանա: Ինչպես միշտ իրար ժպտում ենք ու պայմանավորվում` վերջին անգամն էր…