Լեդի Կիսա

Սա էլ երկրորդ պատմվածք-հեքիաթս 🙂
Գրել եմ 2004-ի սկզբին. 10-րդ դասարան էի… ընդունելության համար պարապելու դաժան տարին էր… ու ես նորից, սովորությանս համաձայն, հրատապը թողած` տարվել եմ այլ բաներով: Այս անգամ ոգեշնչման առարկան իմ նոր հագուստն էր…

****************************************************

Մաս 1-ին

Բարուրը կրծքին սեղմած մի կին խելագարի պես վազում էր անտառ տանող արահետով: Նրա հետևից սլանում էին հինգ, վեց ձիավոր: Կինը փորձում էր փրկվել թաքնվելով ծառերի արանքում, բայց գնալով ձիավորները մոտենում էին, և թվում էր, թե, ուր որ է կհասնեն: Մտնելով անտառ` կինն իրեն մի պահ հաղթանակած զգաց, բայց ետևից լսելով ձիերի խրխնջոցը, սարսափեց, ապա հասկացավ, որ ինքը չի փրկվի: Փոքրիկին, դնելով հաստաբուն ծառի ճեղքում, վազեց անտառի հակառակ կողմը: Բայց շուտով ձիավորները շրջապատեցին նրան: Կինը կանգ առավ, հասկացավ, որ դա վերջն է և գոռաց. Read more of this post

Ռոբի Իառլոն

Մի պուճուրիկ նախաբան անեմ :))))
Ուրեմն… ես պատմվածքիկը սկսել եմ 10 տարեկանում, 6-րդ դասարան էի: Պատմությանս ուսուցչուհին` ընկեր Արղուշյանը չգիտեմ ինչի պատմում էր Շեքսպիրի “Համլետ”-ը: Ու մի պահ զգացի անջատվել… ընկել եմ մտքերիս գիրկը… Ընկեր Արղուշյանին վաղուց արդեն չէի լսում… մի խոսքով ոգեշնչվեցի ու տուն հասնելուն պես` դասերս թողած, նստեցի սկսեցի շարադրել: Միայն թե մուսաս շուտ-շուտ գործի կեսին ինձ լքելու սովորություն ունի: Վերջին մասը մի տարի ընդմիջումից հետո եմ գրել` 2002-ին: Մեկ էլ ասեմ` գրեթե բոլոր անունները հորինել եմ, չզարմանաք 😀

********************************************************************

Մաս 1-ին

Տարիներ առաջ ամայի մի վայրում հսկա ժայռ կար, որի վրա շատերն էին փորձում բարձրանալ, բայց չէին կարողանում, գլորվելով ընկնում էին անդունդն ու անհետ կորում: Այդ պատճառով ժայռն անվանում էին Քորդագոլ: Մի անգամ այս հսկայից մի մեե~եծ ժայռաբեկոր է պոկվում ու ծածկում կողքի ոչ պակաս հսկայական փոսը: Իրականում փոսը գաղտնիք ուներ… այն լի էր նավթով, ինչը այդ ժամանակ մեծ պահանջարկ ուներ…

Անցել էր մի քանի տարի, երբ այստեղ է տեղափոխվում Իառլոնների ընտանիքը ու իրենց տնակը կառուցում հենց նախկին փոսի վրա: Իառլոնները շատ աղքատ էին: Մի տարի էր, արդեն հարմարվել էին իրենց նոր բնակավայրին: Տեղն ամայի էր, չկային հարևաններ: Տնակին կից հողը փխրեցրել, այգի էին սարքել, մի կերպ գոյատևում էին… Աշխատանք ուներ միայն հայր Իառլոնը` Քոդռեդը: Ամեն առավոտ, երբ նա դուրս էր գալիս տանից, տիկին Իառլոնը` Ժաննան, սովորականի պես արթնացնում էր մինուճար տղային` Ռոբիին, և ուղարկում այգին մշակելու, որից հետո վերջինիս էին սպասում տան գործերը: Զարմանալի կին էր Ժաննան… Անբացատրելի չարություն կար նրա մեջ հարազատների նկատմամբ: Read more of this post