ԿՐԵՑԻՆՔ!!!!

Ապրեն մեր տղեքը 😀  Եվրո 2012 ընտրական փուլում մենք առաջին հաղթանակը տարանք…  Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ խաղի ֆավորիտ համարվող և խմբի առաջատար Սլովակիայի հավաքանի նկատմամբ: Հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը` 23-րդ րոպեին մեն մենակ դուրս գալով դարպասապահի առաջ: Ուրախությունս 15 րոպե էլ չտևեց, երբ սլովակները հաշիվը հավասարեցրին…   Երկրորդ խաղակեսի սկզբին Մանուչարյանի գրոհը ավարտին հասցրեց Գևորգ Ղազարյանը: 😀 Դե իսկ 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի անչափ գեղեցիկ հարվածը փշրեց սլովակների միավոր վաստակելու հույսերը: Հենոն դիպուկ հարվածով մրցակցի 4 պաշտպանների միջով գնդակն ուղարկեց Մուխայի պաշտպանած դարպասը… Շնորհավորում եմ հայեեեր… Շատ սպասված ու քաղցր հաղթանակ էր !!!

Սյուրպրիզ… :((

Էնքան տխրեցի, զոռով եմ փոստ անում, բայց հիասթափությունս էլ եմ ուզում կիսել 😦 Իսպանիան.. Եվրոպայի գործող չեմպիոնը պարտվեց Շվեյցարիային… Դինամիկ խաղ ու անսպասելի գոլ: Իսպանիան ուներ թե’ տարածքային առավելություն, ավելի շատ էր տիրում գնդակին… մինչդեռ շվեյցարացիները հաճախակի խախտում էին կանոնները` չորս խաղացող դեղին քարտ ստացավ, բացի այդ, իսպանացիների կատարած 24 հարվածին ի պատասխան շվեյցարացիները ութ հարված կատարեցին, որից ընդամենը 3-ը դարպասին…  Բայց դե վիճակագրությունը մի բան է ասում, իսկ արդյունք այլ է… Բա անկյունայինները… 12 ու 3… Բայց դե Իսպանիայի պաշտպանների սխալը լավ առիթ դարձավ Ֆերնանդեշի համար 3 միավոր բերելու իր թիմին… էէէէհ.. պատկերացնում եմ, որ ես եմ սենց տխրել, բա Իսպանիայում ինչ ա կատարվում…. Մնում է հուսալ, որ խմբային մյուս երկու փուլում կտեսնենք ԻՍՊԱՆԻԱՅԻն, կտեսնենք արդյունավետ խաղ ու կտեսնենք Ֆաբրեգասին… հուսով եմ դել Բոսկեն հաջորդ խաղին ավելի կկարևորի այս ֆուտբոլիստի ունակությունները 🙂

Կեցցե Մայկոնը :)

Գոոոոոոոոոոոոոոլ…….. Վերջապես թթու դեմքս բացվեց… գոոոոոոոոոոոոլ… 55-րդ րոպեին Բրազիլիան առաջ անցավ հաշվի մեջ: Շատ սիրուն գոլ տեսանք… էն էլ պասշտպանի կատարմամբ… լավն էր 🙂  ահահահհա, հիմա էլ ձախ պաշտպանն է գրոհում … Բրազիլիան ոնց որ նոր արթնացավ քնից…

ու նորից գոոոոոոոոոոոլ 😀 Էլանոն որոշեց հետ չմնալ խաղընկերոջից.. ու փոխարինվելուց րոպե առաջ կրկնապատկեց հաշիվը ))))

18 րոպե անց …

89-րդ րոպեին կորեցիներից հաշիվը կրճատեց Չու Յուն Նամը: Այնուամենայնիվ խաղն ավարտվեց Բրազիլիայի հաղթանակով, ու վերջինս խմբում ստանձնեց առաջատարի հորիզոնականը:

Անգլիա 1-1 ԱՄՆ

C խմբի առաջին հանդիպումն էլ ավարտվեց ոչ-ոքիով… Արագ, դինամիկ ֆուտբոլ էին ցուցադրում, հաշիվը չորրորդ րոպեին բացեց Անգլիայի թիմի ավագ Ջերարդը: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Անգլիայի դարպասապահ Ռոբ Գրինը սխալվեց… ու հաշիվը հավասարվեց:

Չնայած թիմերի ակտիվությանը, երկրորդ կեսում գոլ չգրանցվեց: 😦

B խմբի առաջին երկու հանդիպումները

Այսօր 2010թ. աշխարհի առաջնության առաջին երկու հաղթանակները գրանցվեցին… Հարավային Կորեան 2-0 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ: Հենց յոթերորդ րոպեին աչքի ընկավ Ջուն Սուն, իսկ 72-րդ րոպեին Պարկ Ջի Սունգը կրկնապետկեց հաշիվը: Հաջորդ հանդիպման ժամանակ հաջողության հասան արգենտինացիները` նվազագույն հաշվով հաղթանակ տանելով Նիգերիայի հավաքականի նկատմամբ: Գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Մարսելի Օլիմպիկում հանդես եկող Գաբրիել Հայնցեն ….

Դե իսկ հիմա արդեն մեկնարկեց Անգլիա — Ամերիկա հանդիպումը…. Երկու թիմերն էլ վստահ են իրենց հաղթանակի վրա… Տեսնենք այս խաղն ինչպես կավարտվի 😉

Մունդիալը մեկնարկեեեց …. :)))

2010թ. աշխարհի առաջնության առաջին խաղում հանդիպեցին Հարավային Աֆրիկայի ու Մեքսիկայի հավաքականները: Չնայած մեղուների պարսի բզզոց հիշեցնող ու ականջ ցավեցնող վուվուզելաների անընդհատ ձայնի, հետաքրքիր հանդիպում ստացվեց: Առաջին կեսում ավելի ակտիվ էին մեքսիկացիները, հարավաֆրիկացիների աշխուժություն նկատվեց միայն ընդմիջումից րոպեներ առաջ:

Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսին. 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հարավաֆրիկացի Տշաբալալան: Պետք է տեսնել, թե ինչպես էին տոնում խփած գնդակը … 😀 Մեքսիկացիների աշխույժ խաղից հետո հակառակորդի գոլը մի փոքր անտրամաբանական էր :/ չնայած գոլից հետո պատկերը փոխվեց ու հարավաֆրիկացիների գրոհները շատացան: Իսկ ահա 77-րդ րոպեին Ռաֆայել Մարկեսը հավասարեց հաշիվը:

 Թվում էր Խունտեի համար դժվար չի լինի որսալ գնդակը… Ամեն դեպքում են գոլառատ խաղի կողմնակից եմ, կուզեի հիշեցնել, որ ամեն խփած գնդակի համար 500 դոլլար է գնում Աֆրիկայի դպրոցներ` երեխաների կրթությանը:

Թիմերը 1-1 հաշվով էլ բաժանվեցին: Իսկ այս խմբի մյուս հանդիպմանը մի ժամից էլ քիչ ժամանակ մնաց….  Ուրուգվայ — Ֆրանսիա …. 🙂