Մունդիալը մեկնարկեեեց …. :)))
11.06.2010 Թողնել մեկնաբանություն
2010թ. աշխարհի առաջնության առաջին խաղում հանդիպեցին Հարավային Աֆրիկայի ու Մեքսիկայի հավաքականները: Չնայած մեղուների պարսի բզզոց հիշեցնող ու ականջ ցավեցնող վուվուզելաների անընդհատ ձայնի, հետաքրքիր հանդիպում ստացվեց: Առաջին կեսում ավելի ակտիվ էին մեքսիկացիները, հարավաֆրիկացիների աշխուժություն նկատվեց միայն ընդմիջումից րոպեներ առաջ:
Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսին. 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հարավաֆրիկացի Տշաբալալան: Պետք է տեսնել, թե ինչպես էին տոնում խփած գնդակը … 😀 Մեքսիկացիների աշխույժ խաղից հետո հակառակորդի գոլը մի փոքր անտրամաբանական էր չնայած գոլից հետո պատկերը փոխվեց ու հարավաֆրիկացիների գրոհները շատացան: Իսկ ահա 77-րդ րոպեին Ռաֆայել Մարկեսը հավասարեց հաշիվը:
Թվում էր Խունտեի համար դժվար չի լինի որսալ գնդակը… Ամեն դեպքում են գոլառատ խաղի կողմնակից եմ, կուզեի հիշեցնել, որ ամեն խփած գնդակի համար 500 դոլլար է գնում Աֆրիկայի դպրոցներ` երեխաների կրթությանը:
Թիմերը 1-1 հաշվով էլ բաժանվեցին: Իսկ այս խմբի մյուս հանդիպմանը մի ժամից էլ քիչ ժամանակ մնաց…. Ուրուգվայ — Ֆրանսիա …. 🙂
Քոմենթահարթակ