Կլոր երևույթի մասին

Էս քանի օրը մոտս գնդակային հեղափոխությունա, ոնց որ նոր հայտնաբերած լինեմ էս կլոր, պուճուր երևույթը: Ամբողջ օրը տալիս եմ պատերով 😀 դե համ էլ մի տեսակ ռևանշի ձևա դառել. պատկից հարևանները գիշերը 1-ից հետո հո չեն ակտիվանում (սխալ չհասկանաք), միշտ էտ ժամին բուձիլնիկի պես իրանց skype-ը զանգումա, տնաշեններն էլ հո չեն զլում կոմպի ու իրանց ձեները… Էտ դարդից իմ skype-ի զանգն եմ փոխել, որ տարբերեմ :/

Ուֆ, ոնց որ գնդակիցս շատ շեղվեցի, դե ես էլ առավոտը սկսում եմ իրանց պատերը ծեծել: Անհամ երեխա եմ, գիտեմ 😛

Կինո դայջեսթ :)

Ուզում եմ ձեզ պատմել վերջերս նայած ու հավանած ֆիլմերի մասին 🙂 Եթե ինձ պես կինոման էլ չեք, հաստատ մեկ-մեկ կինո նայում եք  :Դ Սարսափ նախընտրողներին շտապեմ հիասթափեցենլ` էս ժանրին չեմ անդրադառնալու: Չնայած` դպրոցական ու ուսանողական առաջին տարիներին լրիվ տարված էի սարսափ ֆիլմերով, ու միշտ դիսկերի խանութներից դուրս գալիս ձեռքս լինում էր “Horror collection”… Արդեն 2 տարի է` շրջանցում եմ բոլոր այն ֆիլմերը, որոնց նկարագրության մեջ հանդիպում եմ horror բառը:  Հիմա մնացած ժանրերը շատ չեմ կարևորում, միայն թե ամեն մեկը ստացված լինի իր ժանրում:

Լացելու տեսադարան: — դիտման կարևոր նախապայման է թաշկինակ կամ անձեռոցիկը: Ստեղ ընդգրկել եմ ռոմանտիկ ֆիլմերը, որոնք որպես կանոն մի լավ լացացնում են ինձ: Read more of this post