Ադրենալին
06.12.2012 12 Comments

Ես արեցի դա: Հավատս չի գալիս: Նույնիսկ ուղղաթիռից 800մ ներքև նայելիս չէի հավատում, որ հեսա քայլ եմ անելու էտ դատարկության մեջ: Ադրենալինը կրակի պես վառելով բարձրանումա վեր: Սրտխփոցներդ էնքան հստակ են, որ խլացնում են ուղղաթիռի անդուր աղմուկը, ամեն զարկն ավելի բարձր ա հասնում ականջիդ, քան հրահանգչիդ վերջին ցուցումները: Դըդըմփ, դըդըմփ… «ՊԱՏՐԱՍՏ!» – լսում ես հրամանը: Բարձրություն, քամի… Խորը շունչ: Արտաշնչի, բաց աչքերդ, Մնդ: «ԹՌԻՉՔ!»: Դըդըմփ…
Փշաքաղված ներքև ես սլանում. հաճույք, սարսափ… գլխումդ մենակ «աաաաաաա»: Երևի շատերն են բարձրից ընկնելու զգացողությունից քնից վեր թռել ու հասկանում են ինչ եմ փորձում նկարագրել: Տարբերությամբ` արթնանալուց անմիջապես հետո իջնող հանգստությանը, էստեղ շարունակվում է սարսափի հաջորդ վայրկյանը, ևս մեկը: Գետինն արագորեն ավելի ու ավելի մոտ է, ակնթարթորեն զում է լինում ու… Հոպ, օդում քեզ արգելակող պարաշյուտին զուգահեռ բացվում է նաև սարսափած դեմքիդ ժպիտը
Ուղեղդ պաշարած «աաաաա»-ն դիրքերը զիջումա «wow»-ին: Ուշքի ես գալիս, ես թռնում եմ… հրաշք… Սկսում ես վերգտնել քեզ, հիշել ինչ ես սովորել ու ղեկավարել թռիչքդ: Վերջապես նկատում ես շուրջդ, գեղեցկությու՜ն, վայ, բարև ծիտիկ: Ու ոնց որ հեչ էն դու չէիր րոպեներ առաջ գետնին կանգնած ցրտից դողում, հիացմունքից բացի ուրիշ ոչինչ:
Մինչ նոր հանդիպում երկինք!
“…Such a wide, wide ocean! But you always know where you are by the waves, by the swells, by the loomings and the stars. Then one dark night the waves change, and the swells; the winds blow from not the usual quarters.
Լինումա, չէ՞. Կյանքումդ հանկարծակի հայտնվումա մեկը, որ օդից ընկնում ու միանգամից սրտիդ շատ խորքն ա վայրէջք կատարում: Դառնումա պատճառ. պատճառ` փայլելու ու մռթոշվելու, դառնում անհրաժեշտ, դառնում կարևոր անծանոթ…
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի «Փյունիկը» երեկ պայմանագրեր է ստորագրել երեք ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի» նախկին դարպասապահ Տիգրան Կանդիկյանը, ով Երևան է ժամանել ազատ խաղացողի կարգավիճակով:
Շուտ եմ ասել, էս տարի ինձ լավ եմ պահել ու լիքը նվերների ակնկալիքով եմ նամակս շարադրում…








Քոմենթահարթակ