Աշնանային…

Արդեն ցրտել էր. առավոտյան առանց պիջակի դուրս գալ էլ հնարավոր չէր, չնայած ցերեկը աշնան արևը հալացնում էր ծակող ցուրտը: Այգում ծառերը դեղնին էին տվել. արևագույն էր…

Ձեռքերս առավ ափի մեջ.

-Ինչ սառն ես…

Գլուխս հենել էի կրծքին ու լսում սրտխփոցի մեղեդին…

-Քո կողքին սիրտս մոռանում է արյուն շրջանառելու իր ֆունկցիան…  դրանից է…

-Մոռանում է գլխավոր ֆունկցիա՞ն,- քմծիծաղով,- էլ ոնց ես…  ,- չշարունակեց, երևի մտքին էր ասել ապրում… շնչում… չգիտեմ: Մեկ-մեկ մտքերը կարդալ չեմ կարողանում… մեկ-մեկ շատ խառն է մտածում, դրանից է…

Գլուխս թափահարեցի.

-էտ անհնար է. գլխավոր ֆունկցիան քեզ սիրելն է…

Ավելի ամուր գրկեց: Գլուխս կախ էր, բայց լսում էի. ժպտում էր… առանց աչքերս բարձրացնելու տեսնում էի թեք ժպիտը… այդ անդիմադրելի գեղեցիկ ժպիտը…

Ուղղվեցի. հայացքով բռնեցի աչքերն ու ուշացումով պատասխան ժպտացի:

Ձեռքերս, որ սառույցի կտորների պես հալվել էին նրա ջերմությունից, մոտեցրեց շուրթերին.

-Գժուկս…